VBET ՀՊԼ-ի 7-րդ տուրի շրջանակում «Լեռնային Արցախը» Վայքի «Արևիկ» մարզադաշտում ընդունել էր «Արարատին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ էկվադորցի կիսապաշտպան Յեսոն Ռասինյեսը։ Հյուրերի կազմում մեկ գոլ խփեց Ռազմիկ Հակոբյանը։
«Լեռնային Արցախն» այս տուրից հետո վաստակել է 10 միավոր և կիսում է 4-5-րդ տեղերը մրցաշարային աղյուսակում։ «Արարատը» 8 միավորով 6-րդն է։
Նշենք, որ քիչ անց կմեկնարկի 7-րդ տուրի ևս մեկ հանդիպում․ «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ կընդունի «Նոային»։























































