Թունիսցի թենիսիստուհի Օնս Ժաբերը դարձավ US Open-2022-ի եզրափակչի առաջին մասնակիցը։
Կիսաեզրափակչում նա վստահորեն գերազանցեց ֆրանսուհի Կարոլին Գարսիային՝ 6:1, 6:3: Հանդիպումը տևել է 1 ժամ 6 րոպե։
Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը ևս դուրս եկավ US Open-2022-ի եզրափակիչ։
Կիսաեզրափակիչ խաղում նա կամային հաղթանակ տարավ բելառուս Արինա Սոբոլենկոյի նկատմամբ՝ 3:6, 6:1, 6:4:
Հանդիպումը տևել է 2 ժամ 13 րոպե։ Եզրափակչում աշխարհի առաջին ռակետը կխաղա թունիսցի Օնս Ժաբերի հետ։