Ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանն աշխարհի պատանեկան առաջնությանն ընդառաջ խոստովանել է՝ չեմպիոնությունը նվաճելն իր երազանքն է․
«Նպատակը մեկն է՝ կարողանալ լավ մասնակցել աշխարհի առաջնությանը և ոսկե մեդալով վերադառնալ։ Ոչինչ չեմ խնայել այս նախապատրաստական փուլում։ Շատ եմ ուզում հաղթել, դա իմ երազանքն է։ Ամեն ինչ անելու եմ, որ շատ լավ մասնակցեմ։
Եվրոպայի առաջնության ժամանակ թույլ տված սխալներիս վրա շատ եմ աշխատել ու հիմա շատ լավ մարզավիճակում եմ։ Վստահ եմ՝ շատ լավ եմ մասնակցելու»,- այսօր կայացած բաց մարզմանն ասել է Արսեն Հարությունյանը։
Հիշեցնենք՝ Արսեն Հարությունյանն աշխարհի Մ23 տարեկանների աշխարհի 2021 թվականի չեմպիոն է, 2022 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն: