Նորվեգացի Մագնուս Կարլսենը հրաժարվել է հետագա մասնակցությունից Սենթ Լուիսում անցկացվող Grand Chess Tour-ի մրցաշարից:
«Ես հրաժարվել եմ մասնակցել մրցաշարին: Ինձ միշտ դուր է եկել Սենթ Լուիսում խաղալը: Հուսով եմ, որ ապագայում կվերադառնամ այստեղ»,- գրել է Կարլսենը Twitter-ում:
Նա կցել է տեսանյութ՝ Ժոզե Մոուրինյոյի հետ հարցազրույցից մի հատվածով, որտեղ պորտուգալացին ասում է՝ «Եթե խոսեմ, մեծ փորձանքի մեջ կհայտնվեմ»։ Երեք տուրից հետո աշխարհի գործող չեմպիոնն ուներ 1,5 միավոր։
I've withdrawn from the tournament. I've always enjoyed playing in the @STLChessClub, and hope to be back in the future https://t.co/YFSpl8er3u
— Magnus Carlsen (@MagnusCarlsen) September 5, 2022
Նշենք, որ այս տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լերնիե Դոմինգեսի հետ։ 4-րդ տուրից հետո Արոնյանը 9-րդն է մրցաշարում, իսկ առաջնության առաջատարը Ուեսլի Սոն է (2,5 միավոր)։