ԱՄՆ Սենթ-Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup մրցաշարի երրորդ տուրում ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Ֆրանսիան ներկայացնող իրանցի գրոսմայստեր Ալիրեզա Ֆիրուջայի հետ և 0-1 հաշվով պարտություն է կրել:
Արոնյանը, որը 3 տուրից հետո 1 միավոր ունի իր ակտիվում, նահանջել է 8-րդ հորիզոնականը:
Մրցաշարի առաջատարն ԱՄՆ ներկայացուցիչ Հանս Նիմանն է, որը երրորդ տուրում առավելության է հասել նորվեգացի Մագնուս Կարլսենի նկատմամբ և 2,5 միավոր ունի իր ակտիվում:
Այսօր կկայանան 4-րդ տուրի պարտիաները: Արոնյանը կմրցի ամերիկացի Լեյներ Դոմինգես Պերեսի հետ: