Լեհաստանում կայացավ վոլեյբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի հանդիպումը, որում Լեհաստանի հավաքականը պարտության մատնեց Թունիսին։
Հանդիպումն ավարտվել է լեհերի հաղթանակով երեք սեթում՝ 25:20, 25:15, 25:20 հաշվով։
Քառորդ եզրափակիչում Լեհաստանը կխաղա ԱՄՆ-ի հետ, որը թայ-բրեյքում 15:12 (25:21, 25:17, 22:25, 19:25, 15:12) հաղթեց Թուրքիայի հավաքականին: Լեհերի ու ամերիկացիների միջր քառորդ եզրափակիչի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում։
1/8 եզրափակիչ խաղում Սլովենիայի հավաքականը հաղթեց Գերմանիային։ Հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով։ Իտալիան իր հերթին նույն հաշվով հաղթեց Կուբային։
Հիշեցնենք, որ մրցաշարը Ռուսաստանից տեղափոխվել է Լեհաստան և Սլովենիա: Ռուսաստանի հավաքականը հեռացվել է մրցաշարից, իսկ նրա տեղը զբաղեցրել է Ուկրաինան։