Նիդեռլանդների Գրան Պրին` 2022 թվականի Ֆորմուլա 1-ի մրցաշրջանի 15-րդ տուրը, ավարտվեց Զանդվորտի ավտոդրոմում: Առաջինը եզրագիծը հատեց Red Bull-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը։
Երկրորդ տեղում էր Mercedes-ի ավտոարշավորդ Ջորջ Ռասելը, իսկ երրորդը՝ Ferrari-ի ավտոարշավորդ Շարլ Լեկլերը:
Աշխարհի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը (Mercedes) զբաղեցրել է չորրորդ տեղը:
Ֆորմուլա 1. Նիդեռլանդների Գրան Պրի. Մրցավազք
1. Մաքս Ֆերստապեն (Red Bull) – 72 շրջան
2. Ջորջ Ռասել (Mercedes) +4.071
3. Շարլ Լեկլեր (Ferrari) +10,929
4. Լյուիս Հեմիլթոն (Mercedes) +13,016
5. Սերխիո Պերես (Red Bull) +18,168
Ֆերստապենը 2022 թվականի Ֆորմուլա 1-ի մրցաշարային աղյուսակում իր առավելությունն ավելացնում է այս Գրան Պրիում հաղթանակով։ Այժմ նա իր ակտիվում ունի 310 միավոր։
Ֆերստապենի ամենամոտ հետապնդողներն են Ferrari-ի ներկայացուցիչ Շարլ Լեկլերը և Red Bull-ի մեկ այլ ներկայացուցիչ՝ Սերխիո Պերեսը: Երկու վարորդներն էլ ունեն 201-ական միավոր։
Ֆորմուլա 1-ի անհատական վարկանիշ․
1. Մաքս Ֆերստապեն (Red Bull) – 310 միավոր
2. Շարլ Լեկլեր (Ferrari) – 201
3. Սերխիո Պերես (Red Bull) – 201
4. Ջորջ Ռասել (Mercedes) – 188
5. Կարլոս Սայնս (Ferrari) – 175