Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Քյոլնը» հյուրընկալվել էր «Վոլֆսբուրգին» և 4-2 հաշվով հաղթանակ տարավ:
81-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը՝ խփելով թիմի 4-րդ գոլը:
Ադամյանը փոխարինման էր մտել 65-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Քյոլնը» 9 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում: