Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, VBET ՀՊԼ 6-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել էր «Վանին»։
Ինչպես հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ հանդիպումը առանձնահատուկ էր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի համար. գյումրեցի մասնագետն անցկացրեց իր մարզչական կարիերայի 350-րդ հանդիպումը` հոբելյանական և հաղթական։
Ակումբը շնորհավորել է մասնագետին՝ մաղթելով նորանոր ձեռբերումներ։
Հիշեցնենք, որ այս խաղում Բիչախչյանի թիմը 4 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։