VBET ՀՊԼ 6-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել էր «Վանին» ու 4 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Խաղի հաշիվը բացվեց 32-րդ րոպեին․ հյուրերի կազմում աչքի ընկավ Դուարտեն։ 60-րդ րոպեին Էզան կրկնապատկեց հաշիվը, իսկ երկու րոպե անց դուբլ ձևակերպեց։ 73-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ նաև Դուարտեն՝ հաշիվը դարձնելով 4-0;
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» և «Վանը» ունենա տասական միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը։