Պաշտպան Ուեսլի Ֆոֆանան հեռացել է «Լեսթերից» և տեղափոխվել «Չելսի»:
Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։ Մայրաքաղաքային թիմի հետ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է 7 տարով։
21-ամյա ֆրանսիացին կդառնա համաշխարհային ֆուտբոլի ամենաթանկարժեք պաշտպանը։ Ֆոֆանայի տրանսֆերի համար «Չելսին» «Լեսթերին» նախապես կվճարի 82,5 միլիոն եվրո, սակայն գործարքը ներառում է նաև բոնուսներ։
Դրանց ակտիվացումից հետո Ֆոֆանայի արժեքը կգերազանցի պաշտպանների շրջանում ներկայիս տրանսֆերային ռեկորդը՝ 87 միլիոն եվրոն, որը «Մանչեսթեր Յունայթեդը» վճարեց նույն «Լեսթերին»՝ Հարի Մագուայրի համար 2019 թվականին։