«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։
Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, Օլմոյի ներկայացուցիչները նրա ծառայություններն առաջարկել են ԱՊԼ-ի մի շարք թոփ ակումբների՝ «Արսենալին», «Չելսիին», «Լիվերպուլին», «Մանչեսթեր Սիթիին», «Մանչեսթեր Յունայթեդին» և «Տոտենհեմին»։ Ակումբներին փոխանցվել է, որ հունվարին ֆուտբոլիստի տրանսֆերը հնարավոր է, սակայն այս պահին «Բարսելոնան» պաշտոնական առաջարկ չի ստացել։
28-ամյա իսպանացին ընթացիկ մրցաշրջանում կատալոնական թիմի կազմում անցկացրել է 8 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ կատարելով 3 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Օլմոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։

























































