Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Լատվիայի ընտրանուն և հաղթեց 2-0 հաշվով։ Հանդիպման մանրամասները՝ այստեղ։
Ստորև՝ հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների գնահատականներն ըստ մի շարք միջազգային ռեսուրսների․
Sofascore․ լավագույն ֆուտբոլիստ՝ Գեորգի Հարությունյան

Soccerway․ լավագույն ֆուտբոլիստ՝ Գեորգի Հարությունյան

WhoScored. լավագույն ֆուտբոլիստ՝ Գեորգի Հարությունյան

Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։ Այս խմբի առաջին տուրի մյուս՝ Չեռնոգորիայի և Կիպրոսի միջև հանդիպումը կմեկնարկի քիչ անց։
Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 28-ին կընդունի Չեռնոգորիայի հավաքականին, որից հետո արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի ու Չեռնոգորիայի ընտրանիների հետ։
Մրցաշարային աղյուսակն այս պահին՝ ստորև․
























































