«Մանչեսթեր Սիթին» մեղավոր է ճանաչվել Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոնների խախտման հետ կապված գրեթե բոլոր մեղադրանքներում, հաղորդում է The Athletic-ը։
Պատժամիջոցները դեռևս որոշված չեն. դրանք կարող են ներառել մեծ տուգանքներ, տիտղոսներից զրկում և Պրեմիեր լիգայից հեռացում։ Ակումբը, ինչպես սպասվում է, կբողոքարկի։
Աղբյուրի համաձայն՝ անկախ հանձնաժողովը գործող չեմպիոններին մեղավոր է ճանաչել խոշոր ֆինանսական խարդախության և Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆինանսական արդար խաղի կանոնների խախտման մեջ։
Պրեմիեր լիգան հետաքննություն է վարում 2018 թվականից։ Ակումբը մեղադրվում էր 2009-2018 թվականներին կատարված խախտումների մեջ։ Դրանք ներառում են կեղծ ֆինանսական հաշվետվությունների ներկայացում, հովանավորչական պայմանագրերի ուռճացում՝ ԱՄԷ սեփականատերերի կողմից թաքնված ֆինանսավորման միջոցով, ֆուտբոլիստների և մարզիչների իրական աշխատավարձերի թաքցնում և երկար տարիներ հետաքննության հետ չհամագործակցել։
Հանձնաժողովը «Մանչեսթեր Սիթիին» մեղավոր է ճանաչել իր դեմ ներկայացված 115 մեղադրանքներից 114-ում, նշում է աղբյուրը։


























































