Սեպտեմբերի 25-ին, Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Չեռնոգորիայի հավաքականն ընդունեց Կիպրոսի ընտրանուն և հաղթեց 2-1 հաշվով։
Չեռնոգորիան կամային հաղթանակ տոնեց Կրստովիչի և Օսմայիչի գոլերի շնորհիվ, իսկ կղզիաբնակների կազմում աչքի ընկավ Ռիչարդսը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Սեպտեմբերի 25-ին, Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում, Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Լատվիայի ընտրանուն և հաղթեց 2-0 հաշվով։ Հանդիպման մանրամասները՝ այստեղ։
Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։ Հայաստանի հավաքականը գոլերի ավելի լավ տարբերությամբ գլխավորեց 2-րդ խմբի մրցաշարային աղյուսակը։
Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 28-ին կընդունի Չեռնոգորիայի հավաքականին, որից հետո արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի ու Չեռնոգորիայի ընտրանիների հետ։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































