Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է Լատվիայի ընտրանուն։
Հանդիպման 31-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Գեորգի Հարությունյանը․ նա մրցակցի դարպասը գրավեց անկյունայինից կատարած փոխանցումից։ Գոլային փոխանցումն իր ակտիվում գրանցեց Էդուարդ Սպերցյանը։
Գոլը՝ ԱՅՍՏԵՂ։
Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։ Այս խմբի առաջին տուրի մյուս՝ Չեռնոգորիայի և Կիպրոսի միջև հանդիպումը կմեկնարկի քիչ անց։
























































