Սեպտեմբերի 25-ին կայացան ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի 2026/27 մրցաշրջանի խմբային փուլի մի շարք հանդիպումներ։ Կայացավ A Լիգայի 1-ին խմբի առաջին տուրի հանդիպումը Թուրքիայի և Ֆրանսիայի հավաքականների միջև։
Թուքիայում կայացած հանդիպումն ավարտվեց Զինեդին Զիդանի թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Հանդիպման միակ գոլը 54-րդ րոպեին խփեց Կիլիան Մբապեն՝ Մայքլ Օլիսեի փոխանցումից հետո։ Գոլ խփելուց կարճ ժամանակ անց Մբապեն անհարմարություն զգաց և լքեց խաղադաշտը։
Թուրքերը խաղն ավարտեցին մեկ ֆուտբոլիստով պակաս, քանի որ դարպասապահ Ուգուրջան Չաքուրը տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղալու համար հեռացվեց խաղադաշտից։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Երկրորդ տուրում Բելգիայի հավաքականը կհանդիպի Ֆրանսիայի, իսկ Իտալիայի հավաքականը՝ Թուրքիայի ընտրանու հետ։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































