Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապ, հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին կարծում է՝ կիսապաշտպան Արսեն Զախարյանը փորձում է փրկել իր մարզական կարիերան՝ Լոնդոնի «Չելսի» հնարավոր տեղափոխությամբ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ մոսկովյան թիմը 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ առաջարկ է ստացել «Չելսիից»: Լոնդոնցիները հայազգի ֆուտբոլիստի հետ մտադիր են մինչև 2028 թվականը նախատեսված պայմանագիր կնքել, իսկ տրանսֆերի արժեքը կարող է 15 մլն եվրո կազմել: ԱՊԼ-ում տրանսֆերային պատուհանի կփակվի սեպտեմբերի 1-ին.
«Մենք առնչվել ենք մարզիկների հանդեպ վերաբերմունքի աննախադեպ իրավիճակների հետ: Միշտ ասում էին, թե սպորտը քաղաքականությունից դուրս է, բայց գործի մեջ ամեն ինչ այլ է: Չեմ քննադատի կամ հարցեր ուղղեմ Արսենին, դա նրա ընտրությունն է, որը մենք պետք է հարգենք: Նա, հավանաբար, այս կերպ ցանկանում է փրկել իր մարզական կարիերան, որն առանց այդ էլ վատ չէր զարգանում այս փուլում:
Միշտ կա երեք կետ՝ ակումբը, որը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին, , «Դինամոն», որը նրան մեծացրել է, և հենց Արսեն Զախարյանը: Այս երեք կետերը պետք է դառնան մեկ, որպեսզի բոլորին էլ շահավետ լինի: Թող նա գնա ու մեզ ուրախացնի մեզ ուժեղ լիգայում, կհետևենք նրան ու կուրախանանք նրա հաջողություններով»,- ասել է Բերեզովսկին «Матч ТВ»-ի՝ «Есть тема!» հաղորդման շրջանակում:
Բերեզովսկին նաև խոսել է այն մասին՝ արդյոք հայ մարզիչներն ու երկրպագուներն ուրախ կլինեի՞ն Արսենին տեսնել Հայաստանի հավաքալանում.
«Քաղաքացիությունը փոխելու վերաբերյալ հարցը պետք է ուղղել ՈՒԵՖԱ-ի իրավաբաններին, բայց, ամենայն հավանականությամբ, դա անհնար է: Այո, նա հայկական արմատներ ունի, բայց բոլորովին վերջերս ընտրություն է կատարել Ռուսաստանի հավաքականի օգտին: Այդ որոշումը ևս պետք է հարգել: Իհարկե, հայ երկրպագուներն ու մարզիչներն ուրախ կլինեին ողջունել Արսենին թիմում: Նրա նման ուժեղ ֆուտբոլիստը մեծ օգնություն կլիներ մեր հավաքականի համար, ադապտացիայի առումով խնդիր չէրչ լինի, բայց հայտնի չէ՝ հանրությունն այստեղ ինչպես կարձագանքեր: Ամեն դեպքում, պետք է փաստը կայանա, և դրանից հետո միայն եզրակացություններ կատարել»,- ավելացրել է Բերեզովսկին:
Զախարյանը «Դինամոյի» հիմնական կազմում հանդես է գալիս 2020 թվականից, 53 խաղում դարձել է 13 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: