Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» մամուլի ծառայությունը ընդգծել է դարպասապահ Յան Զոմմերի խաղը Բունդեսլիգայի 4-րդ տուրի՝ «Բավարիայի» դեմ խաղում (1:1):
Մյունխենի «Ալիանց Արենայում» կայացած խաղում 33-ամյա շվեյցարացին 19 սեյվ կատարեց՝ սահմանելով Բունդեսլիգայի ռեկորդ։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Մյոնխենգլադբախի ակումբի թվիթերյան էջը հրապարակել է Ջոն Սնոուի սքրինշոթը «Գահերի խաղի» վեցերորդ եթերաշրջանի իններորդ դրվագից։