Սպա քաղաքում ավարտվեց Բելգիայի Գրան Պրիի Ֆորմուլա 1-ի մրցարշավը։
Հաղթող է ճանաչվել Ռեդ Բուլի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը։ Երկրորդ տեղում է Սերխիո Պերեսը (Ռեդ Բուլ), երրորդը՝ Ferrari-ի ավտոարշավորդ Կարլոս Սայնսը:
Աշխարհի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը (Մերսեդես) ստիպված է եղել ավարտել մրցավազքի առաջին շրջանը՝ Ֆերնանդո Ալոնսոյի հետ բախվելու պատճառով։
Անհատական դասակարգում Բելգիայի Գրան Պրիից հետո․
1. Մաքս Ֆերստապեն (Ռեդ Բուլ) – 284 միավոր
2. Սերխիո Պերես (Ռեդ Բուլ) — 191
3. Շարլ Լեկլեր (Ֆերարի) – 188
4. Կառլոս Սայնս (Ֆերարի) – 171
5. Ջորջ Ռասել (Մերսեդես) – 170
6. Լյուիս Հեմիլթոն (Մերսեդես) – 146
7. Լանդո Նորիս (Մակլարեն) – 76
8. Էստեբան Օկոն (Ալպին) – 64
9. Ֆերնանդո Ալոնսո (Ալպին) – 51
10. Վալտերի Բոտաս (Ալֆա Ռոմեո) – 46