VBET ՀՊԼ 5-րդ տուրում ԲԿՄԱ-ն ընդունել էր «Ալաշկերտին» ու 2-4 հաշվով պարտություն կրեց:
Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին տանտերերի կազմում բացեց Ժիրայր Շաղոյանը: 33-րդ րոպեին Արտակ Եդիգարյանը հավասարեցրեց հաշիվը:
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 53-չդ րոպեին, հյուրերն առաջ անցան հաշվի մեջ. գոլի հեղինակ դարձավ Դիասը: 70-րդ րոպեին Շաղոյանը դուբլ ձևակերպեց: 86-րդ րոպեին Տիագո Գալվաոն կրկին առաջ մղեց հյուրերին, իսկ հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ Դիասը դուբլ ձևակերպեց՝ 2-4:
«Ալաշկերտը» 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ ԲԿՄԱ-ն 3 միավորով նախավերջինն է: