«Ուրարտուի» նախկին գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կգլխավորի «Նոան»։
VBET ՀՊԼ-ի այս մրցաշրջանի 4-րդ տուրից հետո «Նոան» մեկ միավորով եզրափակում է առաջնության մրցաշարային աղյուսակը։
Ռոբերտ Արզումանյանն «Ուրարտուի» ղեկը ստանձնել էր 2021 թվականի մարտից։ Նա երևանյան ակումբը լքել էր այս տարի՝ հունիսի 24-ին։
Մասնագետի գլխավորությամբ թիմը 53 հանդիպում է անցկացրել, 2020/2021 մրցաշրջանում դարձել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր և եվրագավաթային ուղեգիր վաստակել՝ Հայաստանը ներկայացնելով ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում։ 2021/22 մրցաշրջանում էլ «Ուրարտուն» հասել էր Vbet Հայաստանի գավաթի եզրափակիչ։