Անգլիացի դերասան Թոմ Հարդին Մեծ Բրիտանիայում երկու ոսկե մեդալ է նվաճել ջիու-ջիցուի մրցաշարում, հայտնում է Daily Mail-ը։
Շաբաթ օրը Վուլվերհեմփթոնում կայացած բարեգործական մրցաշարում 44-ամյա Հարդին հաղթել է բոլոր մենամարտերում։
«Օսկար»-ի հավակնորդը սկսել է զբաղվել բրազիլական ջիու-ջիցո մարտարվեստով 2011 թվականից:
Հարդին հայտնի է իր դերերով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Սկիզբ», «Խավարի ասպետը», «Խենթ Մաքսը», «Վենոմ»: