Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։
Առաջին խաղակեսում տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ջեյդոն Սանչոն։
53-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորը կրկնապատկեց հաշիվը։
81-րդ րոպեին հյուրերից գոլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը։
Սա «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին հաղթանակն էր ընթացիկ մրցաշրջանում։ Թիմը 3 միավորով 14-րդ տեղում է։ «Լիվերպուլը» 2 միավորով 16-րդն է։
























































