Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4։1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»։
Հանդիպման հաշիվը 46-րդ վայրկյանին բացեց Ռոբերտ Լևանդովսկին։
5 րոպե անց Ալեքսանդր Իսակը վերականգնեց հաշվի հավասարությունը։ 66-րդ րոպեին կատալոնական ակումբին առաջ մղեց Օսման Դեմբելեն, իսկ 2 րոպե անց Լևանդովսկին հաշիվը դարձրեց 3։1՝ դառնալով դուբլի հեղինակ։ Երկու գոլային փոխանցում իր հաշվին գրանցեց փոխարինման մտած Անսու Ֆաթին, որը 79-րդ րոպեին ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ եզրափակելով Լևանդովսկիի փոխանցումը։
«Բարսելոնան» 4 միավորով 5-րդ տեղում է։
























































