Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Մանկունիացիները հայտարարել են 30-ամյա բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ համաձայնության մասին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բրազիլացու համար կվճարի 60 միլիոն եվրո, ևս 10 միլիոնը նախատեսված է բոնուսների տեսքով։ Ըստ միջազգային մամուլի՝ նա շաբաթական կվաստակի 350 հազար ֆունտ ստերլինգ։ Ֆուտբոլիստը դեռ պետք է բրիտանական վիզա ստանա և բուժզննում անցնի։
Կիսապաշտպանը «Ռեալ Մադրիդի» համակարգին միացել է 2013 թվականին: 2014/15 մրցաշրջանը «Պորտուում» վարձավճարով խաղալուց հետո նա վերադարձավ Մադրիդ և դարձավ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։
Կազեմիրոն երեք անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը և Իսպանիայի սուպերգավաթը, մեկական անգամ՝ Իսպանիայի գավաթը, հինգ անգամ՝ Չեմպիոնների լիգան և երեք անգամ՝ Իսպանիայի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։
We are delighted to have reached an agreement in principle for the transfer of @Casemiro 🇧🇷#MUFC
— Manchester United (@ManUtd) August 19, 2022