Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Ալաշկերտը» ընդունել էր «Արարատ-Արմենիային»:
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Հյուրերի կազմում հանդիպման 34-րդ րոպեին հաշիվը բացեց Ալեմաոն, իսկ տանտերերը երկրորդ խաղակեսում հավասարեցրեցին հաշիվը․ աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Դիասը։
Տուրի մյուս խաղում «Լեռնային Արցախը» Վայքում ընդունել էր ԲԿՄԱ-ին: Այս խաղում գրանցվեց նույն հաշիվը՝ 1-1։ Տանտերերի կազմում հաշիվը բացել է Պալասիոն, իսկ հյուրերի կազմում պատասխան գոլը խփել է Շաղոյանը՝ ավելացված ժամանակի 5-րդ րոպեին։
Այս տուրից հետո «Ալաշկերտը» 10 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Արարատ-Արմենիան» 4 միավորով կիսում է 4-5-րդ հորիզոնականը «Լեռնային Արցախի» հետ, իսկ ԲԿՄԱ-ն այս տուրից հետո իր ակտիվում ունի 3 միավոր։