Իլոն Մասկը «Մանչեսթեր Յունայթեդի» գնման մասին իր հայտարարությունը կատակ է անվանել։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ գործարարը սոցցանցում գրել էր.«Բացի այդ, ես գնում եմ «Մանչեսթեր Յունայթեդը»։
Այսպես, նա մեկնաբանել է իր մյուս հրապարակումը, որը վերաբերում էր ԱՄՆ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ իր տեսակետներին։
«Ոչ, դա հին կատակ է: Ես սպորտային թիմեր չեմ գնում», — ավելի ուշ պատասխանել է Tesla-ի և SpaceX-ի սեփականատերը այն հարցին, թե արդյոք նա լրջորեն արել է համապատասխան հայտարարություն:
Այս պահին անգլիական ակումբը պատկանում է Գլեյզերներ ընտանիքին։ Հաղորդվում էր, որ ակումբը գնելու տարբերակով հետաքրքրված է Նյու Յորքի ներդրումային հիմնադրամներից մեկը։