Tuttosport-ի իտալական հրատարակությունը հրապարակել է Golden Boy-2022 մրցանակի հավակնորդների կարճ ցուցակը։
Այս մրցանակը տրվում է մինչև 21 տարեկան լավագույն երիտասարդ խաղացողին։
Հավակնորդների թվում են՝ Կարիմ Ադեյեմի, Ջուդ Բելինգհեմ (երկուսն էլ՝ Բորուսիա Դորտմունդ), Պեդրի, Անսու Ֆատի, Գավի (բոլորը՝ Բարսելոնա), Էդուարդո Կամավինգա (Ռեալ Մադրիդ), Կարնի Չուկվուեմեկա (Չելսի), Հարվի Էլիոթ (Լիվերպուլ), Ուգո Էկիտիկե, Նունո Մենդեշ (երկուսն էլ՝ ՊՍԺ), Անտոնի Էլանգա (Մանչեսթեր Յունայթեդ), Ռայան Գրավենբերխ, Ջամալ Մուսիալա (երկուսն էլ՝ Բավարիա):
Ընդհանուր առմամբ, Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակի հավակնորդների ցանկում ընդգրկված է 60 խաղացող։
Golden Boy 2022 մրցանակաբաշխությունը տեղի կունենա Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ (նոյեմբերին)` Թուրինում: