ԱՊԼ 2-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Կրիստալ Փելասի» հետ:
32-րդ րոպեին Զահան առաջ մղեց հյուրերին: 57-րդ րոպեին տանտերերը մնացին 10 հոգով: Խաղադաշտից հեռացվեց լիվերպուլյան թիմի նորեկ Դարվին Նունյեսը: 61-րդ րոպեին Լուիս Դիասը խփեց իր թիմի պատասխան գոլը:
2-րդ տուրից հետո Կլոպի թիմն ունի 2 միավոր: «Կրիստալ Փելասի» ակտիվում կա մեկ միավոր: