Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը գոլի հեղինակ է դարձել «Անորտոսիսի» կազմում։ Կիպրոսը ներկայացնող թիմը շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանի մեկնարկին։
Թիմն ընկերական խաղում 2։0 հաշվով հաղթել է «Նեա Սալամիսին»։ 66-րդ րոպեին Հարոյանը դարձել է գոլի հեղինակ։
Կիպրոսի առաջնության նոր մրցաշրջանի առաջին հանդիպումն «Անորտոսիսը» կանցկացնի օգոստոսի 27-ին, մրցելով՝ «Պաֆոսի» հետ։