Իտալական A առաջին տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Լեչեին»
Հանդիպման հաշիվը 2-րդ րոպեին բացեց միլանյան ակումբի հարձակվող Ռոմելու Լուկակուն։
48-րդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Ասան Սիսեյը։ Մրցավարի կողմից հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած 4-րդ րոպեին միլանյան ակումբին հաղթանակ պարգևեց Դենզել Դումֆրիսի խփած գոլը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը դաշտ մտավ 58-րդ րոպեին՝ փոխարինելով Մարցելո Բրոզովիչին։