Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Բրենդֆորդը» սեփական հարկի տակ 4։0 հաշվով ջախջախեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Դա Սիլվան, Յենսենը, Բեն Մին և Բրայան Մբեումոն։
Խաղի բոլոր գոլերը գրանցվել են առաջին կեսում։ Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։
Սա «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ պարտությունն էր ընթացիկ մրցաշրջանում։ Առաջին տուրում թիմը զիջել էր «Բրայթոնին»՝ 1։3 հաշվով։