Օգոստոսի 12-ին ՈւԵՖԱ-ն հրապարակել է 2021/22 մրցաշրջանի լավագույն խաղացողի երեք թեկնածուների անունները՝ Կարիմ Բենզեմա (Ռեալ Մադրիդ), Տիբո Կուրտուա (Ռեալ Մադրիդ) և Կևին Դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի, Բելգիա):
ՈւԵՖԱ-ն հրապարակել է նաև մրցաշրջանի լավագույն 15 ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Դրանում բացակայում են Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն:
Քվեարկության լավագույն եռյակից դուրս խաղացողներն են․
4. Ռոբերտ Լևանդովսկի (Բարսելոնա/Բավարիա, Լեհաստան);
5. Լուկա Մոդրիչ (Ռեալ, Խորվաթիա);
6. Սադիո Մանե (Բավարիա / Լիվերպուլ, Սենեգալ);
7. Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ, Եգիպտոս);
8. Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա);
9. Վինիսիուս Ժունիոր (Ռեալ, Բրազիլիա);
10. Վիրջիլ Վան Դեյկ (Լիվերպուլ, Նիդեռլանդներ);
11. Բերնարդու Սիլվա (Մանչեսթեր Սիթի, Պորտուգալիա);
12. Ֆիլիպ Կոստիչ (Յուվենտուս/Այնտրախտ, Սերբիա)
13. Լորենցո Պելեգրինի (Ռոմա, Իտալիա);
14. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ (Լիվերպուլ, Անգլիա);
15. Ֆաբինյու (Լիվերպուլ, Բրազիլիա)