ՈՒԵՖԱ-ն հրապարակել է 2021/22 մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակի երեք գլխավոր թեկնածուների անունները։
Նրանք են՝ Կարիմ Բենզեման (Ռեալ Մադրիդ), Տիբո Կուրտուան (Ռեալ Մադրիդ, Բելգիա) և Կևին Դե Բրույնեն (Մանչեսթեր Սիթի, Բելգիա)։
Հանդիսավոր արարողությունը, որում կհայտարարվի լավագույնը, տեղի կունենա օգոստոսի 25-ին։