Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) դիրքորոշումը շախմատի օլիմպիական հեռանկարների վերաբերյալ այն է, որ կազմակերպությունը մտավոր խաղերը համարում է առանձին կատեգորիա։
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Արկադի Դվորկովիչը, ով անցած կիրակի վերընտրվել է շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի պաշտոնում, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
«Շախմատն օլիմպիական մարզաձևերի շարքում ընդգրկելու մի քանի փորձ եղել է: Մենք ճանաչված ենք ՄՕԿ–ի կողմից, բայց օլիմպիական ծրագրի մասնակից չենք, չնայած ամեն անգամ մասնակցում ենք մարզաձևերի ընտրության գործընթացին։
Շատ բան կախված է խաղերը հյուրընկալող երկրից, քանի որ նրանք են որոշում ներառվող մարզաձևերի ցանկը», — ասել է Դվորկովիչը: