Գրոսմայստեր Լևոն Արոնյանը գրառում է կատարել թվիթերի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Հայաստանի շախմատի հավաքականի՝ Համաշխարհային 44-րդ օլիմպիադայում գրանցած արդյունքին: Հայաստանի տղամարդկանց հավաքականը, հիշեցնենք, 2-րդ տեղն է զբաղեցրել Հնդկաստանում անցկացված Օլիմպիադայում.
«Ուզբեկստանի և Հնդկաստանի երկրորդ թիմի երիտասարդ շախմատիստները հիանալի ելույթներ ունեցան, բայց ինձ համար առանձնահատուկ էր Հայաստանի հավաքականի ելույթը: Նվաճել ոսկե մեդալ և լինել այդքան մոտ ոսկուն՝ անհավական է, և ինձ հպարտություն է պարգևում: Հուսով եմ՝ այսպիսի սենացիոն ելույթն արժանի գնահատական կստանա»,- գրել է Արոնյանը:
Incredible performances by young Uzbekistan, India 2 , but for me especially — Armenia!! Winning silver and coming so close to gold is incredible and makes me very proud. I hope such a sensational performance will get a deserved recognition! #ChennaiChessOlympiad
— Levon Aronian (@LevAronian) August 9, 2022
Հիշեցնենք՝ վերջին՝ 11-րդ տուրում, Հայաստանի հավաքականը մրցել է Իսպանիայի հետ և 2,5:1,5 հաշվով հաղթանակ տարել: Հայաստանի հավաքականին հաղթական միավորը պարգևել է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ սպիտակ խաղաքարերով առավելության հասնելով Ալեքսեյ Շիրովի նկատմամբ: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը և Հրանտ Մելքումյանը:
Հայաստանի հավաքականը 19 միավոր է վաստակել: Նույնքան միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին: Լավագույն եռյակը 18 միավորով եզրափակել է Հնդկաստանի երկրորդ թիմը: