Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երևանում կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ:
Այսօր կայացած նախախաղային ասուլիսին ներկա էր նաև թիմի կիսապաշտպան Լուկա Յուրիչիչը.
«Առաջին խաղում մեր լավագույն խաղը ցույց չտվեցինք, դրա համար էլ պատժվեցինք: Ունենք այն ինչ ունենք: Պատրաստվում ենք վաղը պայքարել առաջին րոպեներից»,-ասաց Յուրիչիչը:
«Փյունիկ» — «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին ու կսկսվի 21:00-ին: