ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի առաջին տուրում «Ֆուլհեմը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լիվերպուլին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2։
Հանդիպման 32-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց տանտերերի հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը։
Երկրորդ խաղակեսում, հանդիպման 64-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը հավասարեցրեց փոխարինման դուրս եկած Դարվին Նունյեսը։ Սա ուրուգվայցի հարձակվողի առաջին գոլն է ԱՊԼ-ում։
Սակայն քիչ անց լոնդոնցիները վաստակեցին 11-մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Միտրովիչը՝ դառնալով դուբլի հեղինակ։
Սակայն հյուրերն այսօր մտադիր չէին Լիվերպուլ վերադառնալ առանց միավոր․ հանդիպման 80-րդ րոպեին Սալահը դառնում է գոլի հեղինակ՝ փրկելով իր թիմին պարտությունից այսօրվա խաղում։