Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Հնդկաստանի Չեննայ քաղաք ընթացող Համաշխարհային 44-րդ օլիմպիադայի 7-րդ տուրում ուժերը չափել է Իսրայելի թիմի հետ և 2,5:1,5 հաշվով հաղթանակ է տարել:
Առաջին համար Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Մարսել Եֆրոիմսկիի, Լիլիթ Մկրտչյանը՝ Դինա Բալենկայայի, իսկ Աննա Սարգսյանը՝ Մաշա Կլինովայի: Կանանց թիմի կազմում միակ հաղթանակը տարել է Սուսաննա Գաբոյանը՝ առավելության հասնելով Միչալ Լահավի նկատմամբ:
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում առավելության է հասել Բոթսվանայի (4:0), Նորվեգիայի (4:0), Իռլանդիայի (4:0), Ինդոնեզիայի (3:1) և Անգլիայի (3,5:0,5) նկատմամբ և պարտվել է միայն Էստոնիային (1,5:2,5): Զավեն Անդրիասյանի թիմը 11 միավոր ունի իր ակտիվում:
Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։