Հնդկաստանում ընթացող Շախատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում այսօր ազատ օր է:
Վաղը կմեկնարկի 7-րդ տուրը, որտեղ տղամարդկանց հավաքականը կմրցի ԱՄՆ-ի, իսկ կանանց հավաքականը Իսրայելի թիմերի հետ:
Հիշեցնենք՝ ԱՄՆ հավաքականի կազմում է հանդես գալիս հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: ԱՄՆ ընտրանին երկրորդ տեղում է:
6 տուրերից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 6 հաղթանակ է տարել և 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ կանանց ընտրանին 5 հաղթանակից և 1 ոչ-ոքիից հետո 10 միավորով բաժանում է 4-11-րդ տեղերը։