MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում «Կոլամբուսը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվեց «Մոնրեալին»։
Հանդիպման հաշիվը տանտերերի կազմում բացեց Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։
Լուկասը մասնակցեց հանդիպմանը մեկնարկային րոպեներից՝ փոխարինվելով 73-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Կոլամբուսը» 30 միավորով 6-րդն է Արևելյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։