19-ամյա իվուարցի հարձակվողական ոճի կիսապաշպտան Դոնալդ Կոդիան տեղափոխվել է «Շիրակ»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ֆուտբոլիստն արդեն հասցրել է Գյումրիի ակումբի կազմում մասնակցել VBET ՀՊԼ 1-ին տուրի ԲԿՄԱ-ի դեմ խաղին, որտեղ գյումրեցիները նվազագույն հաշվով հաղթանակ տարան։
Գործարքի մանրամասները չեն հաղորդվում։