Ինչպես այսօր ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացրել էր՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ օգոստոսի 7-ին նախատեսված «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է:
Այս առիթով հայտարարությամբ է հանդես եկել նաև «Արարատ-Արմենիան»։
«Հարգելի հետևորդներ,
Հաշվի առնելով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի առաջխաղացումը եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում ու որպես հետևանք` վերջինիս խնդրանքը` ս.թ. օգոստոսի 7-ին կայանալիք VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի` «Արարատ — Արմենիա» ակումբի հետ կայանալիք հանդիպումը հետաձգելու վերաբերյալ, հայտնում ենք, որ «Արարատ-Արմենիան» տվել է իր համաձայնությունը` ընձեռելով հայկական ակումբին եվրագավաթային հանդիպմանը լավագույնս պատրաստվելու հնարավորություն»,- ասված է հայտարարության մեջ։