«Իտալիայի հավաքականը շատ ուժեղ էր, բայց մենք առավելագույնն արեցինք, լավ պայքարեցինք, տեսաք` վերջում նույնիսկ կարող էինք գոլ խփել, որը, ցավոք, չստացվեց»,- Մ21 հավաքականների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հերթական խաղում Իտալիայի ընտրանուն նվազագույն հաշվով զիջելուց հետո ասաց մեր թիմի պաշտպան Արման Մկրտչյանը:
Մկրտչյանը նշեց, որ Հայաստանի հավաքականն ուժերի ներածին չափով ամեն ինչ արել է իտալացիների հետ խաղում` նշելով, որ մյուս խաղերում պիտի դաշտ դուրս գան ու փորձեն հնարավորինս շատ միավորներ վաստակել:
«Որքան շատ ենք մարզվում իրար հետ, այնքան լավ ենք հասկանում իրար խաղադաշտում: Մի քանի սխալ եղավ. հակագրոհների ժամանակ կարողանում էին վտանգ ստեղծել, բայց լավ էր իմ կարծիքով»,- հավելեց մեր թիմի պաշտպանը:
Համեմատելով Բարձրագույն խմբի առաջնության խաղերն այս մրցաշարի հետ` Մկրտչյանն ասաց, որ այս խաղում ավելի շատ է հօգնել, քան առաջնությունում: