Շատ դժվար խաղ էր, շատ ուժեղ մրցակցի դեմ էինք խաղում, բայց կարծում եմ` լավ խաղացինք, թիմային խաղը շատ լավ էր: Մ21 հավաքականների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հերթական տուրում Իտալիայից կրած նվազագույն հաշվով պարտությունից հետո այս կարծիքը հայտնեց մեր թիմի կիսապաշտպան Արմեն Նահապետյանը:
«Հարձակման մեջ արագ չէինք, եթե արագ լինեինք, ավելի շատ պահեր կունենայինք:
Հետևություններ կանենք ու մյուս խաղերին ավելի լավ կխաղանք»,- ասաց նա` հավելելով, որ մինչ այս թիմային խաղն այնքան էլ լավ չի եղել, խաղացողներով իրար չեն հասկացել խաղադաշտում:
«Ոչ-ոքիի էինք արժանի. շատ լավ խաղացինք, թիմային խաղը շատ լավ էր»,- իր խոսքն այսպես եզրափակեց Նահապետյանը: