Հուլիսի 21-ին որոշվեցին տղամարդկանց վոլեյբոլի Ազգերի լիգայի կիսաեզրափակչի վերջին երկու մասնակիցները։
Քառորդ եզրափակիչի խաղում Ֆրանսիայի հավաքականը 3:0 հաշվով (26:24, 25:16, 25:20) հաղթեց Ճապոնիային, իսկ Լեհաստանը` Իրանի հավաքականին 3:2 հաշվով (25:21, 24:26, 25:18, 16:25, 15:7)։
Այժմ կիսաեզրափակչում ֆրանսիացիները կխաղան Իտալիայի ընտրանու հետ, որը 1/4 եզրափակիչ փուլում հաղթեց Հոլանդիային (3-1), իսկ Լեհաստանը կհանդիպի Բրազիլիային (3-1) պայքարից դուրս թոաղած ԱՄՆ-ի հետ։
Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները նախատեսված են հուլիսի 23-ին: