Բոլոնիայում (Իտալիա) կայացել են վոլեյբոլի տղամարդկանց Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։
ԱՄՆ-ի հավաքականը 3-1 հաշվով (20:25, 25:22, 25:23, 25:17) հաղթեց Բրազիլիայի հավաքականին, իսկ իտալացիներն ուժեղ գտնվեցին Նիդեռլանդներից՝ 3-1 (21:25, 25:22, 25:13, 25:22)։
Այսպիսով, ԱՄՆ-ն ու Իտալիան դարձան մրցաշարի կիսաեզրափակիչների առաջին մասնակիցները։
Նրանց մրցակիցները կորոշվեն հուլիսի 21-ին կայանալիք Ֆրանսիա — Ճապոնիա, Լեհաստան — Իրան հանդիպումներից հետո։