Ղազախստանցի թենիսիստուհի Ելենա Ռիբակինան դարձել է Ուիմբլդոնի չեմպիոն։ Եզրափակչում Ռիբակինան 3:6, 6:2, 6:2 հաշվով հաղթել է Օնս Ժաբերին։
23-ամյա Ռիբակինան դարձավ Ղազախստանի առաջին ներկայացուցիչը, ով մենախաղում հաղթեց Մեծ սաղավարտի մրցաշարում։
Ռիբակինան նաև դարձավ Ուիմբլդոնի ամենաերիտասարդ հաղթողը 2011-ից ի վեր՝ 21-ամյա Պետրա Կվիտովայից հետո։
Հիշեցնենք, որ տղամարդկանց մրցաշարի եզրափակչում կհանդիպեն Նովակ Ջոկովիչն ու Նիկ Կիրյոսը։ Հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Ջոկովիչի հաղթանակը գնահատում է 1,22 գործակցով, իսկ Կիրյոսի հաղթանակը՝ 3,80։