Բրազիլական «Ատլետիկո Մինեյրոն» Լիբերտադորեսի գավաթի 1/8 եզրափակչի պատասխան խաղում հաղթեց էկվադորի «Էմելեկին»։
Հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ բրազիլացիների։ Հաղթողների կազմում միակ գոլը խփեց Հալկը, ով 79-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը։ Թիմերի միջև առաջին խաղում գրանցվել է ոչ-ոքի (1:1):
Մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս եկավ նաև «Կորինտիանսը», որը 1/8 եզրափակիչում հաղթեց «Բոկա Խունիորսին»։
Պատասխան հանդիպման հիմնական ժամանակն առաջին հանդիպման նման ավարտվեց ոչ-ոքի (0:0), իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին բրազիլական թիմի ֆուտբոլիստները՝ 6:5։
1/4 եզրափակչի մյուս մասնակիցն է «Ատլետիկո Պարանաենսեն»: Պարագվայական «Լիբերտադի» դեմ պատասխան խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1:
Բրազիլական ակումբն առաջին հանդիպումը հաղթել էր 2։1 հաշվով։